
Միջուկային խաղ՝ Կովկասում․ Հայաստանը փոխո՞ւմ է էներգետիկ վեկտորը
Մոդուլային ատոմակայանի թեման Հայաստանում ակտիվացավ հենց այն պահին, երբ շրջանառվեցին ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցի մասին լուրերը։
Վնեսը եկավ, իր հետ բերեց միջուկային համաձայնագիր․ իսկ ի՞նչ օգուտ է բերելու այն Հայաստանին կամ ի՞նչ է տանելու։
Հայաստանը հիմա տարածաշրջանում ավանդական ատոմակայան ունեցող միակ երկիրն է։ Ատոմակայանը ռուսական տեխնոլոգիայով է գործում, վառելիքն էլ ներմուծվում է Ռուսաստանից, այսինքն՝ էներգետիկ անվտանգության մի մեծ բաժին պաշտոնական Երևանը վստահել է Մոսկվային, իսկ մոդուլային ատոմակայան ունենալու առաջարկ անում է Միացյալ Նահանգները․ սա էներգետիկ դաշտում վեկտորի փոփոխության մասին չէ՞ արդյոք։


