27 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոս Անջելեսում 4-ամյա տղայի են գնդակահարել ծնողների աչքի առջև

Լոս Անջելեսում 4-ամյա տղայի են գնդակահարել ծնողների աչքի առջև

Ուրբաթ ողբերգություն է տեղի ունեցել՝
Լոս Անջելեսի Լանկաստեր քաղաքում. ծնողների աչքերի առջև գնդակահարել են 4-ամյա Գոռ
Ադամյանին:

Լոս Անջելեսի ոստիկանությունից տեղեկացրել են, որ 19։30-ի մոտակայքում հայ ամուսիններն իրեն 4-ամյա որդու հետ դուրս են եկել մթերք գնելու: Երեխան նստած է եղել մեքենայի հետևի նստարանին, երբ մեկ այլ վարորդ կանգնեցրել է նրանց, ու մոտեցել հայ ընտանիքին:

Այդ ընթացքում ընտանիքին պատկանող մեքենային է մոտեցել  մեկ այլ վարորդ, կրակ բացել նրանց
ուղղությամբ և սպանել երեխային:

 Հայ ընտանիքին օգնության են հասել մոտակա ձեռնարկությունների աշխատակիցները, բայց, ցավոք, տղան մահացել էր։

Երեխայի սպանության կասկածանքով ձերբակալվել են 29-ամյա Բայրոն Բուրկհարթը եւ 27-ամյա Ալեքսանդրիա Ջենթիլեն։

Լանկաստերի քաղաքապետ Ռեքս Փերիսը տեղի ունեցածը որակել է որպես «ներքին ահաբեկչության ահավոր ձև»։

«Չի կարելի կրակել 4-ամյա տղայի վրա: Ես մահապատիժների մեծ կողմնակից չեմ։ Բայց որոշ հանցագործություններ շատ ավելին են պահանջում, քան մաահապատիժը»,- նշել է քաղաքապետը։