
ԵՄ-ի ներգրավվումը նախընտրական շրջանում հազիվ թե ամրապնդի ՀՀ ինքնավարությունը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար ԵՄ-ի կողմից ՀՀ արագ արձագանքման խումբ ուղարկելը մոլդովական սցենարի արտապատկերումն է ՀՀ-ի վրա։
«Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, ԵՄ-ի փորձագետների խոր ներգրավվումը նախընտրական շրջանում, ինչպես նաև հնարավոր սահմանադրական հանրաքվեի անցկացման համատեքստում, հազիվ թե ամրապնդի ՀՀ-ի ինքնավարությունը։ Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ հակառակը կլինի», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան հավելել է, որ ՀՀ կողմից համապատասխան հրավերի դեպքում ՌԴ-ն պատրաստ է ՀՀ ուղարկել նմանօրինակ առաջադրանքներով խմբեր։ Նա հիշեցրել է նաև, որ ընտրական գործընթացներով բոլոր անհրաժեշտ իրավասություններն ունի նաև ԱՊՀ-ն՝ միջազգային կազմակերպություն, որի անդամն է ՀՀ-ն ՝ ի տարբերություն ԵՄ-ի։


