08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փակ և դժվարանցանելի․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փակ և դժվարանցանելի․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արթիկի տարածաշրջանում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026