07 Հոկ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերջին խաղն Արգենտինայի հավաքականի կազմում․ հրաժեշտ Լիոնել Մեսսիին

Վերջին խաղն Արգենտինայի հավաքականի կազմում․ հրաժեշտ Լիոնել Մեսսիին

Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում իր վերջին խաղն անցկացրեց հոկտեմբերի 6-ին։ 39-ամյա Մեսսիի հրաժեշտի խաղն ընկերական էր Բենինի հավաքականի դեմ։ Այն տեղի ունեցավ Բուենոս Այրեսի «Էստադիո Մոնումենտալ» մարզադաշտում։

Խաղի սկսվելուց 10 րոպե անց խաղը մեկ րոպեով դադարեցվեց, որպեսզի հանդիսատեսը կարողանար ողջունել Մեսսիին (նա կրում է 10 համարի մարզաշապիկ), իսկ խաղացողները՝ սեղմել նրա ձեռքը։

Հրաժեշտի խաղում Մեսսին խփեց մեկ գոլ և կատարեց երկու գոլային փոխանցում։ Արգենտինան հաղթեց 3։0 հաշվով։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ