
Վանաձորում բախվել են շտապօգնության մեքենան ու բեռնատարը․ բուժառուն մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Տերյան և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են բուժառու տեղափոխող Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Հ-ի վարած Վանաձորի շտապօգնության ավտոմեքենան և 60-ամյա Բադիկ Ս-ի վարած «Կամազ» մակնիիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով բուժառուն՝ Լոռու մարզի բնկաիչ 85-ամյա Լեմաքս Վ-ն մահացել է, իսկ շտապօգնության բուժքույրը՝ 33-ամյա Աղավնի Մ-ն, հոսպիտալացվել է»,- նշում է լրատվամիջոցը։


