31 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարշավայում լարվածությունը մեծանում է․ Սահմանադրական դատարանի մոտ բախումներ են եղել, կան բերման ենթարկվածներ

Վարշավայում լարվածությունը մեծանում է․ Սահմանադրական դատարանի մոտ բախումներ են եղել, կան բերման ենթարկվածներ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Սահմանադրական դատարանի շենքի հարակից տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների․ գրում է ТАСС-ը։

Վարշավայի ոստիկանության փոխանցմամբ՝ ցույցի ընթացքում բերման է ենթարկվել 4 քաղաքացի, որոնցից երեքն ապօրինի ներթափանցել են դատարանի տարածք, իսկ մեկը վիրավորել է իրավապահ մարմինների աշխատակցին։

Բողոքի ալիքը պայմանավորված է երկրում սրված քաղաքական ճգնաժամով և Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձություններով։ Ցուցարարները դուրս են եկել փողոց՝ ընդդիմանալով դատական համակարգի նկատմամբ քաղաքական միջամտություններին, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնակատար Բոգդան Սվենչկովսկուն պաշտոնանկ անելու և անձեռնմխելիությունից զրկելու փորձերին։

Իրավիճակն ավելի է թեժացել վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության և նախկին իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության միջև ընթացող պայքարի ֆոնին, ինչպես նաև դատարանում նոր դատավոր նշանակելու որոշումից հետո։ Ընդդիմությունն ու ակցիայի մասնակիցները գործող իշխանության քայլերը որակում են որպես ճնշում դատական իշխանության վրա։

Իրավապահ մարմինները շարունակում են ուժեղացված ծառայությունը Սահմանադրական դատարանի հարակից տարածքում՝ հավանական անկարգությունները կանխելու համար։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ