
20-ամյա ծառայակցին ինքնասպանության են հասցրել․ 4 զինվորի մեղադրանք է առաջադրվել
ABC Media-ն դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ շարքային զինծառայողին մահվան հասցնելու դեպքի առնչությամբ համածառայակից 4 զինվորի մեղադրանք է առաջադրվել։
«Շարքայիններ Արտյոմ Ստեփանյանին, Մանվել Աֆրիկյանին, Հովհաննես Դավթյանին ու կրտսեր սերժանտ Արման Հոբոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայակիցների հանդեպ համարվելով «բարձր» դիրք զբաղեցնողներ (զինվորական ենթամշակույթում չգրված նորմերով ու բարքերով), խմբով շարքային Արամայիս Գևորգյանին անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության՝ նվաստացնելով նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ։
Գործը մակագրվել է դատավոր Մերի Ալավերդյանին, նստավայրը՝ Կապան։
Հիշեցնենք, որ Արամայիս Գևորգյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունիսին Կապանի զորամասերից մեկում։ 20-ամյա զինծառայողը կախվել էր։
Ս․Վ․


