
Ադրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածում․ Sputnik Արմենիա
Ադրբեջանի զինված ուժերը, Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանյակային լուսանկարներով, 2024-2026 թվականներին ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում՝ նաև Սյունիքի Սև լճի հատվածում․ գրում է Sputnik Արմենիա-ն։
«Sentinel-2 արբանյակի լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ինժեներական աշխատանքներ է իրականացրել նաև Սև լճի հարակից օկուպացված տարածքներում։
2024 թվականի հուլիսի և 2026 թվականի սեպտեմբերի արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ այդ ընթացքում կառուցվել են նոր գրունտային ճանապարհներ, լայնացվել են արդեն գոյություն ունեցողները, մաքրվել են տարածքներ, դիրքերի շուրջ իրականացվել են ինժեներական աշխատանքներ, ինչպես նաև հայտնվել են նոր կառույցներ։
Քարտեզում առանձնացված են ինժեներական աշխատանքների հիմնական հատվածները, սակայն ոչ բոլորը։
Նշված են նաև տվյալ շրջանում ադրբեջանական (AZ) և հայկական (ARM) դիրքերի տեղակայման վայրերը։ Որպես ադրբեջանական դիրքերի ամրապնդման օրինակ դիտարկենք դրանցից մեկը։ Այս հատվածում փոփոխությունները տեղի են ունեցել 2024–2025 թվականներին»,- նշում է լրատվամիջոցը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։




