06 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

1991-ից սկսած՝ մշտապես եղել են դեպքեր, որ երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի զինծառայողներն այս կամ այն հանգամանքներում անցել են մյուս կողմ․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Շաքիում միջադեպը, ասաց ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Դեռ պետք է պարզվի՝ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում՝ դասալի՞ք է, թե՞ մոլորվել է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ։ Գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հետ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ  հակառակ դեպքում ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ իրենց մոտից զինծառայող է կորել։

Նա անիմաստ համարեց այս պահին արտահանձնումը քննարկելը, քանի որ նման բան «այս պահին չկա»։

«Այս պահին կա ձերբակալված անձ, ում առաջադրված է մեղադրանք, այլ գործընթաց չկա։ Ընդդիմության խոսակցությունները պայքար են ոչնչի դեմ, քանի որ այդ թեման չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղի տներից մեկը, կրակոցներ արձակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան։ Հարձակման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել նաև նրա երեխաները։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ