
Այսպես թե այնպես, մենք շուտով կբացենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել է, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան, ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուց։
Նրա խոսքով՝ հնարավոր գործողության նպատակը ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ նեղուցը «բաց և անվտանգ» պահելն է։
«Հորմուզի նեղուցն այլևս վտանգված չի լինի մի երկրի կողմից, որն ամբողջությամբ գլխատվել է։ Միացյալ Նահանգները մինչև վերջ կշարունակի ռմբակոծել ափամերձ տարածքները և իրանական նավերը։ Այսպես թե այնպես, մենք շուտով կբացենք Հորմուզի նեղուցը, կդարձնենք անվտանգ և ազատ», – եզրափակել է Թրամփը։


