
30 զինված սադրիչ ներխուժել են Կովերի պարտեզի տարածք
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Աղան Գոգչյանը հրատապ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ այս հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ զանգվածային և համակարգված ֆիզիկական հարձակում է իրականացվել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների, ինչպես նաև Երուսաղեմի հայկական համայնքի այլ անդամների նկատմամբ:
Ըստ հայտարարության՝ ավելի քան 30 զինված սադրիչներ՝ դիմակներով, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են Կովերի պարտեզի տարածք և սկսել իրենց դաժան հարձակումը:
Նրա խոսքով՝ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր: