06 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս դատը ոչ թե 15 հոգու դեմ է, այլ հայոց պետականության․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

Այս դատը ոչ թե 15 հոգու դեմ է, այլ հայոց պետականության․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ ․ Բաքվի բանտից ուղարկած ձայնագրության մեջ ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նա նշել է, որ  իր կասկածները հաստատվել են դատապրոցեսի ընթացքում։

«Մենք մեզ այցելեց Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, և մենք կարողացանք որոշ տեղեկություններ իրեն փոխանցել։ Ես մարտի 12-ից պատրաստել էի նամակ, որպեսզի իրեն փոխանցեմ, բայց մոտ 1.5-2 ամիս է՝ չեմ կարողացել ինչ-ինչ պատճառներով ո՛չ իրեն տեսնել, ո՛չ իրեն փոխանցել այդ նամակը։ Ես երեկ փոխանցեցի և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի, որպեսզի մեր վճռի ամբողջական ադրբեջաներեն և հայերեն տարբերակները իր միջնորդությամբ փոխանցեն իմ ընտանիքին ու իմ հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ դիմել բանավոր ձևով իրեն, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստի հայերեն և ադրբեջաներեն տարբերակները, և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին»,- ասել է Դավիթ Իշխանյանը։

Նա դիմել է հայ ժողովրդին ու նշել․ «Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին, ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ պինդ եղեք»,- եզրափակել է Դավիթ Իշխանյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026