
ՀՀ-ն «Մարդկային զարգացման ինդեքսում» դասվել է մարդկային զարգացման «շատ բարձր մակարդակ» ունեցող երկրների շարքին
Հայաստանը համաշխարհային «Մարդկային զարգացման ինդեքսում» (ՄԶԻ) 193 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ տեղը՝ դասվելով մարդկային զարգացման «շատ բարձր մակարդակ» ունեցող երկրների շարքին։
Ինդեքսը ներառում է քաղաքացիների բարեկեցության մի քանի հիմնական ասպեկտներ և թույլ է տալիս համեմատել տարբեր երկրների առաջընթացը։
«Մարդկային զարգացման ինդեքսը» (ՄԶԻ) համապարփակ ցուցանիշ է, որը ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Այն նախատեսված է երկրների սոցիալ-տնտեսական պայմանները համեմատելու համար։ ՄԶԻ-ն հաշվի է առնում երեք հիմնական ասպեկտ՝ կյանքի տևողությունը և կյանքի որակը, կրթության հասանելիությունը և տնտեսական բարեկեցության մակարդակը։ Այս պարամետրերը թույլ են տալիս համապարփակ գնահատել մարդկանց կենսապայմանները՝ ներառյալ նրանց առողջությունը, կրթական հնարավորությունները և նյութական բարեկեցությունը։
Մարդկային զարգացումը գնահատվում է այնպիսի ցուցանիշների միջոցով, ինչպիսիք են կյանքի տևողությունը, միջին կրթական մակարդակը և մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը՝ ճշգրտված գնողունակության համարժեքության համար (ՀՆԱ՝ գնողունակության համարժեքությամբ)։ Ինդեքսը տատանվում է 0-ից 1 միջակայքում:
Այս ինդեքսի հիման վրա երկրները բաժանվում են չորս կատեգորիայի՝ շատ բարձր (0.800 և բարձր), բարձր (0.700-0.799), միջին (0.550-0.699) և ցածր (0.550-ից պակաս):
Հայաստանի ՄԶԻ միավորը 0,811 է։ Երկրում ծննդյան պահին կյանքի կանխատեսվող տևողությունը 75,7 տարին է։ Ակնկալվող դպրոցական տարիները 14,4 տարին է, դպրոցական հիմնական տարին՝ 11,3-ը, իսկ գնողունակության համարժեքությամբ համախառն ազգային եկամուտը` 20221 $:
Վրաստանում ցուցանիշները հետևյալն են․ ՄԶԻ միավորը 0,844, ծննդյան պահին կյանքի կանխատեսվող տևողությունը 74,5 տարին է։ Ակնկալվող դպրոցական տարիները 16,8 տարին է, դպրոցական հիմնական տարին՝ 12,7-ը, իսկ գնողունակության համարժեքությամբ համախառն ազգային եկամուտը` 20753 $:
Թուրքիայում ՄԶԻ միավորը 0,853 է, ծննդյան պահին կյանքի կանխատեսվող տևողությունը 77,2 տարին է։ Ակնկալվող դպրոցական տարիները 19,8 տարին է, դպրոցական հիմնական տարին՝ 9,0-ն, իսկ գնողունակության համարժեքությամբ համախառն ազգային եկամուտը` 34507 $:
Ադրբեջանում ՄԶԻ միավորը 0,789 է, ծննդյան պահին կյանքի կանխատեսվող տևողությունը 74,4 տարին է։ Ակնկալվող դպրոցական տարիները 12,9 տարին է, դպրոցական հիմնական տարին՝ 11,1-ը, իսկ գնողունակության համարժեքությամբ համախառն ազգային եկամուտը` 20668$:
Ղազախստանն իր մարդկային զարգացման ինդեքսով առաջին տեղն է զբաղեցրել ԱՊՀ-ում և Կենտրոնական Ասիայում։
Երկիրը համաշխարհային «Մարդկային զարգացման ինդեքսում» (ՄԶԻ) զբաղեցրել է 60-րդ տեղը՝ միանալով մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ ունեցող երկրների խմբին։
Սա լավագույն արդյունքն է ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում: Հաջորդում են Ռուսաստանը (0.832 և 64-րդ տեղ), Բելառուսը (0.824 և 65-րդ տեղ) և Հայաստանը (0.811 և 69-րդ տեղ): Այս չորս երկրները դասակարգվում են որպես մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ ունեցողներ:


