27 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօրվանից ՌԴ-ն սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը ՀՀ-ից

Այսօրվանից ՌԴ-ն սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը ՀՀ-ից

«Ռոսսելխոզնադզոր»-ը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից․ գրում է Interfax.ru-ն։

Մամուլի հաղորդագրության մեջ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ իր մասնագետները հուլիսի 14-21-ը ստուգել են Հայաստանի կաթնամթերքի վերամշակման գործարանները, որոնք Ռուսաստան են մատակարարում արտադրանք՝ հանրապետության անասնաբուժական ծառայության երաշխիքներով, և հայտնաբերվել են մի շարք խախտումներ։

Անասնաբուժական ծառայության տվյալներով՝ ստուգման արդյունքում բացահայտվել է վարակված անասունների կաթի օգտագործումը Ռուսաստան արտահանվող արտադրանքի մեջ։

«Կատարված աշխատանքները հաստատել են 2023-2024 թվականներին ստուգումների ընթացքում գրանցված խախտումները։ Դրանք վերաբերում են հետագծելիության համակարգերի ապահովմանը, հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրմանը, ներմուծվող հումքի անասնաբուժական և սանիտարական ստուգումների անցկացմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործունեությանը և արտադրության վերահսկողության ծրագրերի իրականացմանը», – պարզաբանել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ներկայում բացակայում է արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնամթերքի հումքի ծագումը և անվտանգությունը հաստատող համակարգ։

«Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը Ռուսաստան», – ասվում է հայտարարության մեջ։

Ներկայում արգելվում է նաև Հայաստանից ձկան և բոլոր տեսակի կարանտինային ապրանքների, այդ թվում՝ ծաղիկների ներմուծումը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026