15 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գլենդելում 5 հայի են ձերբակալել

Գլենդելում 5 հայի են ձերբակալել

Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հանցավոր խումբ է բացահայտվել, 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով․ գրում է aysor.am-ը։

«Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը հայտնում է, որ բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները` գողանալով բնակիչների նամակները, ապա բնակիչների տվյալներն օգտագործել են վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։

Ամերիկացի իրավապահները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ մի շարք հաղորդագրություններ են ստացել, որ կասկածյալները նամակներ են հանում այլ բնակիչներին պատկանող փոստարկղերից։

Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի 5 բնակիչներ` 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։

Բոլորը տեղափոխվել են ոստիկանության բանտ։

Նշվում է, որ խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են նաև այլ անձանց պատկանող անձնական տվյալներ, վարկային քարտերի վերակոդավորման սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026