09 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն Աբու Դաբիում կայանալիք Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններին համատեղ խումբ կուղարկի

ԵՄ-ն Աբու Դաբիում կայանալիք Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններին համատեղ խումբ կուղարկի

Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած համատեղ խումբ կուղարկեն Աբու Դաբի՝ մասնակցելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների եռակողմ փուլին, որը կազմակերպում է ԱՄՆ-ն. հայտնում է Euronews-ը։

Բանակցությունները կընթանան երկու օր՝ նոյեմբերի 10-ին և 11-ին։

«ԵՄ-ն ներկա կլինի մեր գործընկերների կողքին։ Սև ծովում նավագնացության ազատությունը պետք է վերականգնվի և պահպանվի։ Ես վերահաստատեցի իմ աջակցությունը նրա (Զելենսկիի-Խմբ․) կոչին՝ հաստատելու հրադադար, որը կտարածվի պարենային և էներգետիկ ենթակառուցվածքների վրա», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցից հետո։

Եվրոպական խորհրդի խոսնակը նույնպես հաստատել է մասնակցությունը։

ԵՄ պատվիրակությունը կգլխավորեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Աննա-Մարիա Բուրան։

Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Ռուստամ Ումերովը։ Պատվիրակության կազմում են նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, ինչպես նաև խորհրդարանում իշխող կուսակցության առաջնորդ Դավիդ Արախամիան։

Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը։

ԱՄՆ-ն կներկայացնեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ