
Նեթանյահուի և Թրամփի միջև Իրանի շուրջ «դժոխային վիճաբանություն» է տեղի ունեցել․ Ynet
Ynet-ը հայտնում է, որ Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև Իրանի շուրջ լարված ու բարձր տոնով վիճաբանություն է տեղի ունեցել։
Մասնավորապես, ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում վիճաբանել են՝ քննարկելով Իրանի հարցում հետագա գործողությունները։
Զրույցը կայացել է անցած հանգստյան օրերին (նոյեմբերի 7-8-ին)՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև առկա տարաձայնությունների ֆոնին։
Ynet-ի զրուցակիցները Թրամփի և Նեթանյահուի խոսակցությունը բնութագրել են որպես «բարդ և լարված»։ Աղբյուրներից մեկն այն անվանել է «դժոխային վիճաբանություն՝ բարձր տոնով»։
Նեթանյահուի գրասենյակում հերքում են այս տեղեկությունը։
«Կեղծ լուրեր, կատարյալ անհեթեթություն»,- ասել են այնտեղ։
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է զրույցի փաստը, սակայն հայտարարել է, որ այն «ամենևին էլ բարդ չի եղել»։
Financial Times-ի աղբյուրի տեղեկություններով՝ Նեթանյահուն ամեն օր զանգահարում է Թրամփին՝ պատերազմը վերսկսելու կոչով, մինչդեռ ԱՄՆ նախագահը փորձում է իրավիճակը լուծել բանակցությունների միջոցով։
Թրամփի և Նեթանյահուի միջև նախկինում ևս հեռախոսազրույցների ժամանակ կոնֆլիկտներ տեղի ունեցել են։


