22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շոլցը ԵՄ-ին կոչ է արել շտապ քննարկել Ուկրաինային ռազմական մատակարարումների ավելացումը

Շոլցը ԵՄ-ին կոչ է արել շտապ քննարկել Ուկրաինային ռազմական մատակարարումների ավելացումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է շտապ սկսեն Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացման հարցի քննարկումը, քանի որ ներկայում պլանավորվածները բավարար չեն․ այս մասին նա հայտնել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

«Մենք ակտիվորեն կզբաղվենք այն հարցով, թե ինչպես կարող ենք հետագայում կազմակերպել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այսօր այդ մասին որոշումներ չեն ընդունվի, բայց քննարկումը պետք է հրատապ սկսել, քանի որ մենք գիտենք, որ այն, ինչ պլանավորվել էր մինչ օրս, այն է՝ ռազմական օգնությունը բոլոր անդամ երկրներից, բավարար չէ», – Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Օլաֆ Շոլցը հերթական անգամ ընդգծել է, որ Գերմանիային բաժին է ընկնում Ուկրաինային ցուցաբերվող եվրոպական օգնության զգալի մասը, և գոհունակություն է հայտնել Կիևին մատակարարումների ավելացման հարցերը ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում քննարկելու հնարավորության առնչությամբ։

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը վստահություն է հայտնել, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները կկարողանան համաձայնեցնել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի տնտեսական օգնության փաթեթը։

«Վերջին օրերի և շաբաթների ընթացքում մենք ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, և իմ հաստատ համոզմունքն այն է, որ դա պետք է հնարավոր լինի», – ասել է Շոլցը: