ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են երկու ԱԹՍ
ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են Ուկրայինայի ԶՈւ-ի հերթական փորձը՝ ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Ռուսաստանի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ։
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Բրյանսկի շրջանի և մեկը Բելգորոդի շրջանի տարածքում»,- ասվում է հրապարակման մեջ։
Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram ալիքում պարզաբանել է, որ հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել։