Իսրայելը արգելափակել է բրիտանական կառավարության կողմից Գազայի հատվածին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ջրի ֆիլտրերի առաքումը՝ պատճառաբանելով, որ դրանք վտանգ են ներկայացնում. այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով բրիտանական խորհրդարանի պատգամավոր Ռոզենա Ալին-Խանին։
Նրա խոսքով՝ 1350 զտիչներ եղել են մարդասիրական օգնության փաթեթի մի մասը, որը բրիտանական կառավարությունը, դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին ուղարկել է Գազա:
Իսրայելի իշխանությունները, սակայն, թույլ չեն տվել, որ բեռը մտնել պաղեստինյան անկլավ՝ համարելով, որ այն վտանգ է ներկայացնում: «Ի՞նչ սպառնալիք կա Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից մատակարարվող ջրի ֆիլտրի համար», – հարցնում է Ալին-Խանը X-ի (Twitter) էջում: