ABCMEDIA
Շոլցը հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մոտալուտ ստորագրմանը

Շոլցը հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մոտալուտ ստորագրմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը առավել քան երբևէ մեծ են։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է  է ТАСС-ը:

«Իհարկե, մենք առաջին հերթին քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և միակարծիք ենք, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է նա։