Կապանի՝ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ
Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները՝ ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները: