Անտառային հրդեհների հետևանքով Աթենքի արվարձանում քաղաքացի է զոհվել
Աթենքի արվարձաններում մոլեգնող կատաղի հրդեհների հետևանքով մեկ մարդ է զոհվել․ գրում է BBC-ն։
Զոհը ենթադրաբար կին է․ մարմինը հայտնաբերվել է Աթենքի հյուսիսում գտնվող Վրիլիսիա քաղաքի խանութներից մեկում, BBC-ին հայտնել են հրշեջ ծառայությունից։
Հազարավոր մարդիկ տարհանվել են այն բանից հետո, երբ հրշեջները զգուշացրել են, որ տները, ձեռնարկությունները և դպրոցները վտանգի տակ են, և հրդեհները կշարունակվեն մինչև երեքշաբթի:
Հրշեջ ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Վասիլիոս Վատրակոգիաննիսն ասել է, որ հյուսիս-արևելյան Ատտիկա շրջանում, որն ընդգրկում է Աթենքի մի մասը, այլևս չկան ակտիվ կր՛ակային օջախներ՝ հավելելով, որ նոր հրդեհների բռնկման վտանգ կլինի ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ավելի քան 700 հրշեջ, 199 հրշեջ մեքենա և 35 ջրցան ինքնաթիռ է ներգրավվել հրդեհները մարելու համար։ Հիշեցնենք, որ հրդեհները բռնկվել են կիրակի կեսօրին Հունաստանի մայրաքաղաքից մոտ 35 կմ հյուսիս: