Ադրբեջանում ձերբակալվել է ակտիվիստ՝ ՀՀ-ի հետ խաղաղության կոչերի համար
ԵՄ-ը կոչ է արել Ադրբեջանին հարգել գիտնական Բահրուզ Սամադովի իրավունքները, ով բանտարկվել է կառավարությանը հրապարակայնորեն քննադատելուց հետո լրագրողների և գիտնականների ձերբակալությունների ալիքի ֆոնին ՝ ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ:
POLITICO-ի հետ զրույցում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նշել է, որ Բրյուսելը «մտահոգությամբ» է հետևում Բահրուզ Սամադովի գործին, ով «քարոզում է խաղաղություն Հարավային Կովկասում»:
Այս տարվա վերջին երկիրը կհյուրընկալի ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովը, որի նպատակը «խաղության COP» դառնալն է:
Սամադովը կալանավորվել է այս շաբաթ և ներկայացել Բաքվի դատարան՝ «դավաճանության» մեղադրանքով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
«Նրա գործն ավելացնում է անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կալանավորումների աճն անցյալ տարվա վերջից: Մենք կրկնում ենք մեր կոչը Ադրբեջանին՝ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել թափանցիկություն և պատշաճ ընթացակարգ, ինչպես նաև արժանապատիվ և անվտանգ պայմաններ բոլոր ձերբակալվածների համար, ներառյալ նրանց լիարժեք հասանելիությունը բժշկական և անկախ իրավաբանական ծառայություններին», – հավելել է Ստանոն:
28-ամյա ակադեմիկոսը քննադատել է Ադրբեջանի ավտորիտար կառավարությանը և փորձել է կապեր հաստատել հարևան Հայաստանի ակտիվիստների հետ, որոնց հետ Բաքուն պատերազմում էր 2020 թվականին: