Թուրքիայի արևելյան Քեչելի քաղաքում հայկական գերեզմանաքար է հայտնաբերվել
Թուրքիայի Սիվերեք քաղաքում` նախկին տեղական ինքնակառավարման մարմնի շենքի առաջ այժմ շարունակվող շինաշխատանքների ընթացքում փորագրված գերեզմանաքար է հայտնաբերվել․ գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ հայտնաբերված գերեզմանաքարը պատկանել է հայերի: Շինհրապարակում ուսումնասիրություններ կատարած Իլյաս Գիզիգյոլն ընդգծում է, որ դրա վրա հայերեն գրվածքներ կան:
Գրվածքների համաձայն՝ գերեզմանաքարը պատկանում է Թորոս Քեշիշյան անունով հայ մարդու, ով մահացել է 1908-ին:
«Սիվերեքը հայտնի է որպես քաղաք, որտեղ նախկինում տարբեր դավանանք ունեցող ազգեր միասին են ապրել: Այս քարը լույս է սփռում մեր քաղաքի պատմության, մշակութային հյուսվածքի և մեր անցյալի վրա: Այդ իսկ պատճառով, գերեզմանաքարը համայնքապետարան ուղարկելով, ցանկացա պահել այս հստակ ապացույցն ու տանել այն ապագա»,-ասել է Գիզիգյոլը: