
Ադրբեջանում 23 ռազմագերի կա, նրանք պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների․ Աննա Գրիգորյան
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խոսեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և բանտարկյալների մասին։
Գրիգորյանն ասաց, որ տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն կարող է լինել այն դեպքում, երբ առանց նախապայմանների ազատ արձակվեն Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցները։
«23 ռազմագերի հիմա գտնվում է Ադրբեջանում, կտտանքների է ենթարկվում, և այդ ամենը ոչ միայն խախտում է մարդասիրական իրավունքը, այլև՝ ցանկացած հեռանկար խաղաղության համար։
Կարևոր է նաև մշակութային և կրոնական ժառանգության հարցը։ Զավթված Արցախում իրականացվում է մշակութային ցեղասպանություն, իսկ 2023-ին ավելի քան 100․000 հայ ստիպողաբաբար տեղահանվել է տնից՝ Լեռնային Ղարաբաղից։ Խաղաղությունից խոսելիս չպետք է մոռանալ նաև արժանապատիվ վերադարձի մասին»,- նշեց Գրիգորյանը։


