Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։
Նա պարզաբանել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։
Բորտնիկովի խոսքով՝ Երևանը խնդրել է սահմանազատման գծից դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, և նման որոշում է կայացվել։ Ինչպես նաև հայկական կողմի խնդրանքով՝ փակվելու է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։