11 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս սահմանապահները կպահպանեն միայն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ

Ռուս սահմանապահները կպահպանեն միայն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ

  Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը։

Նա պարզաբանել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։

Բորտնիկովի խոսքով՝ Երևանը խնդրել է սահմանազատման գծից դուրս բերել ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը, և նման որոշում է կայացվել։ Ինչպես նաև հայկական կողմի խնդրանքով՝ փակվելու է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը։