06 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծեծկռտուք՝ խորհրդարանում․ ի՞նչ կատարվեց

Ծեծկռտուք՝ խորհրդարանում․ ի՞նչ կատարվեց

Մտքերի փոխանակման փոխարեն՝ ձեռնամարտ․ խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկից կարճ ժամանակ անց դահլիճում ծեծկռտուք սկսվեց։ Ազգային ժողովի օրակարգում «եկեղեցու հարցով» հանձնաժողովի ստեղծումն էր, հեղինակը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները որոշել էին քննարկել ու քվեարկել, թե քանի անդամ է լինելու խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմում, որ պետք է ուսումնասիրի այսպես կոչված «եկեղեցու ճգնաժամի» հարցը։

Բայց՝ «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»․ ճգնաժամը ծագեց երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին հաջորդեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի՝ տեղից արած ռեպլիկն, ու պատգմավորներն անցան հարցերը ձեռքերով ու գոռոցներով «պարզելու» մեթոդին։

Ներս մտան Պետական պահպանության ծառայության աշխատակիցները․ իրավիճակը հանդարտեցնել չհաջողվեց։ Քաշքշուկն ու հրմշտոցը շարունակվեց նաև դահլիճից դուրս՝ միջանցքում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ