
ՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողներին հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման Երիցյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. գրել է փաստաբան փաստաբան Ռոման Երիցյանը։
«Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։
Վարչական ակտերն ակնհայտ անհիմն են, ուստի վիճարկվել են դատական կարգով։
Մինչև հարցի վերջանական լուծումը զինծառայողներին չեն կարող վտարել իրենց բնակարաններից»,- գրել է նա։


