19 Հնս
2025
23.4° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արդյոք Իսրայելի ՀՕՊ հրթիռները կդիմանա՞ն իրանական հրթիռների գրոհներին. NYT

Արդյոք Իսրայելի ՀՕՊ հրթիռները կդիմանա՞ն իրանական հրթիռների գրոհներին. NYT

Այն պահից ի վեր, երբ անցյալ շաբաթ Իրանը սկսեց պատասխանել Իսրայելի հարվածներին, Իսրայելի առաջատար հակաօդային պաշտպանական համակարգը հաջողությամբ որսացել է հիմնականում բոլոր իրանական բալիստիկ հրթիռները. սա Իսրայելի ռազմաօդային ուժերին տվել է ժամանակ՝ Իրանին հարվածելու առանց երկրում մեծ կորուստների վտանգի։

Սակայն, ինչպես հայտնում է New York Times-ը, հիմա, երբ պատերազմը շարունակվում է, Իսրայելը հակահրթիռային հրթիռներ օգտագործում է ավելի արագ, քան կարողանում է արտադրել. սա Իսրայելի անվտանգության համակարգում առաջացրել է մտահոգություններ, թե արդյոք երկրի հակաօդային հրթիռները կսպառվե՞ն, նախքան Իրանը կսպառի իր բալիստիկ զինանոցը. այս մասին տեղեկացրել են ներկայիս և նախկին ութ պաշտոնյաներ։

Իսրայելի բանակն արդեն իսկ ստիպված է ավելի խնայողաբար օգտագործել իր հակահրթիռները՝ առավել մեծ առաջնահերթություն տալով խիտ բնակեցված տարածքների և ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանությանը։

Շատ պաշտոնյաներ այս մասին խոսել են անանունության պայմանով՝ առավել ազատ մեկնաբանելու համար:

Ռազմագերիներ