
Ուր ոտք է դնում ռուս զինվորը, մերն հողն է. Վլադիմիր Պուտին
Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը:
Պուտինի խոսքով՝ հակամարտության բոլոր փուլերում Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինային առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցությունները:
Անդրադառնալով ներկա իրադրությանը ռազմաճակատում՝ նա ասել է, որ ռուսական բանակն ամեն օր առաջխաղացում է գրանցում և պատրաստվում է ստեղծել անվտանգության բուֆերային գոտի. ՌԴ նախագահը չի բացառել նաև Սումիի մարզի գրավման սցենանրը՝ ասելով. «Ուր ոտք է դնում ռուս զինվորը, մերն հողն է»:
Իր ելույթում ՌԴ նախագահը հայտարարել նաև է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ողբերգություն է համարում՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ռուսներին և ուկրաինացիներին համարում է մեկ ժողովուրդ: