Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադը՝ Արաղչիին
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. այս մասին հայտարել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը Դամասկոսում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։
Սիրիայի նախագահի մամուլի գրասենյակը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ իրանական հարվածը պատասխան էր Իսրայելի կողմից բազմիցս կատարված խախտումներին և հարձակումներին: Ասադն ու Արակչին քննարկել են «եղբայրական Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիան կանգնեցնելու ուղիները»։