05 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչև տարեվերջ Ադրբեջանով Հայաստան կառաքվի ևս 132 վագոն ցորեն․ ՀԿԵ

Մինչև տարեվերջ Ադրբեջանով Հայաստան կառաքվի ևս 132 վագոն ցորեն․ ՀԿԵ

Ռուսաստանից Հայաստան առաքված ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1050 տոննա ընդհանուր քաշով, ժամանել է Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով․ տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

«Բեռը, որը տեղափոխվել է 15 հացահատիկային վագոններով, անցել է Ադրբեջանի տարածքով և հատել Վրաստան-Հայաստան պետական սահմանը։ Հացահատիկը կմատակարարվի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Դալարիկ կայարան։

Նոր լոգիստիկ ծառայության գործարկումը հնարավոր է դարձել այն որոշման արդյունքում, որով վերսկսվել է բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Սա նման փոխադրումների առաջին փորձն է 1990-ականներից ի վեր։

Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։ Բացի դրանից, նախատեսվում է քննարկել նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ