
Ստամբուլում ջրամբարների ջուրը վերջանում է
Ստամբուլի ջրամբարներում ջրի պաշարները արդեն նվազել են 28%-ից ցածր, և դրանք բավական կլինեն մոտ 75 օր, եթե անձրևներ չգան։
Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչությունը հաղորդել է, որ քաղաքի ջրամբարները լցված են ընդամենը 27,8%-ով (241,3 միլիոն խմ՝ 868 միլիոնից)։ Սա վերջին 10 տարվա ամենացածր ցուցանիշն է, բացառությամբ 2023 թվականի, երբ նույն ժամանակահատվածում ջրամբարները լցված էին ընդամենը 16%-ով։
Ապրիլից ի վեր ջրամբարների պաշարներն անընդմեջ նվազում են՝ սկսած 80%-ից։ Հիմա քաղաքի համար նախատեսված տասը ջրամբարներից միայն մեկը լցված է 25%-ից բարձր, իսկ չորսը՝ 2%-ից ցածր մակարդակով։
Ամեն օր ավելի քան 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը սպառում է մոտ 3,18 միլիոն խմ ջուր, նշում է վարչությունը՝ հորդորելով քաղաքացիներին տնտեսել ջուրը։
Ստամբուլի քաղաքապետարանի մասնագետները հաջորդ շաբաթ քաղաքում անձրևների կանխատեսում են անում։
2023 թվականին, շարունակվող ջրի սակավության պատճառով, Ստամբուլի իշխանությունները դադարեցրել էին այգիների և մասնավոր պարկերի ոռոգումը։