23 Նոյ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
11.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը անցկացվելիք վարժական հավաքներին կներգրավվի 2059 քաղաքացի

Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը անցկացվելիք վարժական հավաքներին կներգրավվի 2059 քաղաքացի

Կառավարությունն այսօրվա
նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային
պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում
կայացրեց:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև
2059 քաղաքացու, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 99-ը` ավագ
ենթասպայական կազմի, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

Որոշման համաձայն հայտարարված վարժական հավաքների
ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: