30 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
  • Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
  • Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026