
Իմ գենը հայկական է․ վանքս էլ քանդես, ուրիշ տեղ կկառուցեմ. Սիրուշոն՝ Փաշինյանին
Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ:
Չեմ ուզում ձեզ ցավակցել ո՛չ իմ զգացածով, ո՛չ երեխաներիս զգացածով: Հոգնել եմ ուղղակի. Թերևս՝ այսքանը: Շնորհակալ եմ, որ այսքան շատ սրտացավ մարդ կա:
Երկրի վարչապետը սպառնում է՝ ասելով, որ ունեցվածքից կզրկի ինձ, մեզ, երեխաներիս:
Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում: Ինձ դրանով վախեցնելն անիմաստ է: Աշխատում եմ 7-8 տարեկանից: Ստեղծածս էլ քանդես, նորը կստեղծեմ:
Իմ փոխարեն ո՛չ գրում ես, ո՛չ ստեղծագործում: Միայն քանդում ես ու փչացնում:
Իմ գենը հայկական է: Վանքս էլ քանդես, ուրիշ տեղ կկառուցեմ»:


