
Հայաստանը պետք է դադարեցնի խաբուսիկ քաղաքականություն վարել. պաշտոնական հայտարարություն
Հայաստանը չի խորհրդակցում իր ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական աշխատանքների հարցում. РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մենք տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», – նշել է Աղասանդյանը։
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն, իր հերթին, նշել է. «Հայաստանը պետք է դադարեցնի խաբուսիկ քաղաքականություն վարել՝ միաժամանակ ձգտելով միանալ Եվրամիությանը և շարունակելով օգտագործել Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները»:
Նա նշել է, որ սա ցինիկ և սխալ է Հայաստանի կողմից։


