
Եղել է դեպք, որ բանակում ինքնասպան եղած զինվորն աղանդի է հարել․ ՔԿ նախագահ
Խորհրդարանում 2027-ի բյուջեի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Քննչական կոմիտեի նախագահին գովեստի խոսքեր շռայլելուց հետո հարցրեց նաև բանակում մահվան դեպքերի մասին։
Արթուր Պողոսյանը նախ ասաց, որ բանակում մահվան դեպքերի մասով կան թե՛ բացահայտումներ, թե՛ կալանավորված անձինք։
Կառույցի ղեկավարը նաև մինչև այս չհնչած հայտարարություն արեց․ «Եղել է դեպք, որ բանակում ինքնասպան եղած զինվորն աղանդի է հարել»։
Պողոսյանը մանրամասնեց՝ ինքնասպանություն գործած անձի վրա դաջվածքներ են եղել, ու հոգեբանները և մասնագետները փաստել են՝ այդպիսի դաջվածքներ անում են ինքնասպանության հակված անձինք։
«Սա ազգային անվտանգության խնդիր է, և առաջիկայում գործընթացներ կսկսենք, ու մեր հանրությունը տեղյակ կլինի այդ բացահայտումներից»,- նշեց պաշտոնյան։


