03 Նոյ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մառախուղի պատճառով մոլորվել է, սպանելու դիտավորություն չի ունեցել․ ՔԿ նախագահը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցու մասին

Մառախուղի պատճառով մոլորվել է, սպանելու դիտավորություն չի ունեցել․ ՔԿ նախագահը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցու մասին

Շաքիի դեպքով ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Ադրբեջանցին հարցաքննվել է, ցուցմունք է տվել, բայց բովանդակությունը բացահայտել չեմ կարող, կարող եմ նշել, որ ամբողջությամբ մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը»,- ասաց նա։

«Ինքը մառախուղի պատճառով մոլորվել է: Միայն կարող եմ ասել, որ ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել: Պետք է ախր փաստերը գնահատենք: Ասենք, անձը մոլորվելու արդյունքում քայլելով մոտենում է տանը, քարով կոտրում է ապակին և սոված է լինում, ճաշ է սարքում, փոխվում է, երեխաները մտնում են տուն, ինքը երեխաների ձեռքից հեռախոսը վերցնում է, նստեցնում է երեխաներին և ժամերով իրենց չի վնասում»,- հավելեց ՔԿ նախագահը:

Զինծառայողը, ըստ նրա, հիմա քրեակատարողական հիմնարկում է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղում Անի Ավետիսյանի տուն և կրակոցներ արձակել։ Կինը վիրավորվել է՝ փորձելով պաշտպանել երեխաներին։ Մուսաևը ձերբակալվել է, իսկ հոկտեմբերի 12-ին Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները ճանաչվել են տուժող։ 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ