01 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը, կրակել ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ

Ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը, կրակել ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը․ տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ