
Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին Պուտինի մասնակցության հարցը կորոշվի Չինաստանի գագաթնաժողովի արդյունքներով. Ուշակով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշումը Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին կախված կլինի Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի արդյունքներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Կլինեն եռակողմ և երկկողմ հանդիպումներ՝ թե՛ Չինաստանի, թե՛ ԱՄՆ-ի առաջնորդների հետ։ Եվ դրանից հետո, ակնհայտորեն, մենք ևս մեկ անգամ կդիտարկենք իրավիճակը, կկշռադատենք բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները, և նախագահը որոշում կկայացնի»,- նշել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ 2026-ին «Մեծ քսանյակում» նախագահությունն անցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ առաջնորդների տարեվերջյան գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Ըստ ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների՝ 2026-ի G20-ի օրակարգի առանցքում լինելու են գլոբալ տնտեսական աճի խթանումը, ապակարգավորումը (բիզնեսի վրա վարչական բեռի թեթևացումը), մատակարարման շղթաների անվտանգությունը, էներգետիկ ռեսուրսների հասանելիությունը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության (ԱԲ) զարգացումն ու կիրառումը տնտեսության մեջ։


