
Սև ծովում նավ է խորտակվել, որի վրա 4 ադրբեջանցի և 8 թուրք է եղել
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ (Կալիակրա հրվանդանից մոտ 40 ծովային մղոն հարավ-արևելք), նավ է խորտակվել։
Խորտակվել է Սոմալիի դրոշի ներքո նավարկող «BETUL 8» բեռնատար նավը, որը ցորեն էր տեղափոխում Ռումինիայից (Տուլչա նավահանգստից) Եգիպտոս։
Նախնական տեղեկություններով՝ նավի վրա եղել է 12 մարդ՝ Ադրբեջանի 4 և Թուրքիայի 8 քաղաքացի։ Անձնակազմի բոլոր անդամները փրկվել են։ Հաղորդվում է, որ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Քննարկվում են ծովային ականի կամ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի վարկածները։


