
Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը
Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել է, որ երկիրը գնահատում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հնարավորությունը․ գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը։ Արտաքին գործերի նախարարությունը որպես պատճառ նշել է Threod Systems պաշտպանական ընկերությունում տեղի ունեցած միջադեպը, որի համար Էստոնիան մեղադրում է Ռուսաստանին։
«Լիտվան նույնպես գնահատում է անվտանգային իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կարող է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։ Ես կարծում եմ, որ սա լավ և համապատասխան արձագանք է։ Լիտվան վերլուծում է իրավիճակը, և եթե նմանատիպ իրադարձություններ տեղի ունենան մեր երկրում, մենք, բնականաբար, նույնպես լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք», - նշել է Կաունասը Լիտվայի հանրային հեռարձակող LRT-ի եթերում՝ մեկնաբանելով Էստոնիայի կառավարության կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու ծրագրերը։


