16 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրական գործընթացները, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են դիմակայության նոր գլոբալ ասպարեզ․ Մեդվեդև

Ընտրական գործընթացները, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են դիմակայության նոր գլոբալ ասպարեզ․ Մեդվեդև

Ընտրական գործընթացները դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ ասպարեզ, ինչն իրենց վրա լիովին զգացել են ինչպես գլոբալ Հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները․ այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ընտրական գործընթացները դարձել են դիմակայության նոր գլոբալ ասպարեզ։ Սա լիովին զգացել են ոչ միայն գլոբալ Հարավի երկրները, այլև եվրոպականները, ինչն ինքնին զարմանալի կթվար ընդամենը կարճ ժամանակ առաջ։ Սա ներառում է Գերմանիան, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը և շատ այլ երկրներ։ Վերջերս՝ Բրազիլիան։ Կուլիսային տիկնիկավարները պատրաստ չեն և չեն ցանկանում հաշվի առնել ժողովրդի կամքը՝ ինչպես այդ երկրների ներսում, այնպես էլ դրանց սահմաններից դուրս», - նշել է նա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ