15 Նոյ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան՝ քաղաքացիական պատերազմի շեմին

Ֆրանսիան՝ քաղաքացիական պատերազմի շեմին

Ֆրանսիան գնում է դեպի քաղաքացիական պատերազմ․ այս տեսակետին է ֆրանսիական Divergence Politique մեդիառեսուրսի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ֆաբրիս Սորլինը։

«Այսօր Ֆրանսիայում արագորեն աճում է աշխատող աղքատների թիվը։ Սրանք մարդիկ են, ովքեր առավոտյան գնում են աշխատանքի, երեկոյան հոգնած վերադառնում տուն, բայց արդեն յուրաքանչյուր ամսվա 20-րդ օրը չեն կարողանում կերակրել ընտանիքներին»,- РИА Новости-ն ասել է Սորլինը:

Այս ֆոնին, նշել է նա, պետությունը շարունակում է միլիարդավոր եվրոներ հատկացնել Ուկրաինային։

«Խնդիրն այն է նաև, որ այս դժգոհությանը գումարվում է անվերահսկելի միգրացիան այն երկրներից, որոնք բոլորովին խորթ են մեր մշակույթին, ընդ որում՝ գալիս են մարդիկ, ովքեր չեն ցանկանում ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը։ Այս ամենի հետևանքով մենք մոտենում ենք քաղաքացիական պատերազմի սկզբին», - հավելել է վերլուծաբանը։

Իրավիճակը, գործակալության զրուցակցի կարծիքով, դառնում է չափազանց տագնապալի, և առաջիկա ամիսներին երկրում կարող է ծայրահեղ բռնություն ալիք բռնկվել:

«Հիշո՞ւմ եք «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը։ Այնպես որ, դրանից հետո ոչինչ չի փոխվել։ Ավելին, խնդիրը միայն սրվել է… Ֆրանսիացի ժողովրդի հուսահատության մակարդակը հասել է այնպիսի մասշտաբի, որը նույնիսկ դժվար է պատկերացնել», - եզրափակել է Սորլինը:

Բողոքի ցույցերը Ֆրանսիայում սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց դուրս եկան ավագ դպրոցների աշակերտները՝ պահանջելով բարելավել կրթության վիճակը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ