14 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային

Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային

Նոյեմբերի 14-ի գիշերը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում կայացած ընկերական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը 1-2 հաշվով զիջեց Ուրուգվայի ընտրանուն․ գրում է Armsport.am-ը։

Ուրուգվայցիների կազմում աչքի ընկավ կիսապաշտպան Մաքսիմիլիանո Արաուխոն, իսկ ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց արգենտինացի պաշտպան Լեոնարդո Բալերդին։ Արգենտինայի հավաքականի միակ գոլը խփեց հարձակվող Խուլիան Ալվարեսը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացված աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո որոշել էր ավարտել կարիերան ազգային թիմում՝ այդ մասին հայտնելով սոցցանցերում հրապարակած նամակով։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ