15 Նոյ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հայտարարել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազային հարվածելու մասին

Իրանը հայտարարել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազային հարվածելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այսօր՝ նոյեմբերի 15-ին, հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի հակաօդային պաշտպանության օբյեկտներին։

Ըստ ԻՀՊԿ-ի հաղորդագրության՝ Իրանի օդատիեզերական ուժերի վեց անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել է Բահրեյնի Էր-Ռիֆա (Al-Riffa) ուղղաթիռային բազայում գտնվող ամերիկյան ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանը։ Թեհրանում նշել են, որ սա «հաջողված հարված» էր՝ ի պատասխան ամերիկյան զինված ուժերի գործողությունների։

Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը վաղ առավոտյան (տեղական ժամանակով ժամը 04:30-08:00-ն) երկու անգամ համազգային տագնապ է հայտարարել՝ բնակիչներին կոչ անելով պահպանել հանգստություն և պատսպարվել անվտանգ վայրերում։ Բահրեյնի զինվորականները հայտնել են, որ հաջողությամբ որսացել և ոչնչացրել են իրանական մի քանի ԱԹՍ։

Բահրեյնում ԱՄՆ դեսպանը էլ հերքել է իրանական կողմի պնդումները՝ նշելով, որ ԻՀՊԿ-ի բոլոր ԱԹՍ-ները որսացել են ու ոչնչացրել, և որևէ վնաս կամ տուժածներ չկան։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) դեռևս առանձին պաշտոնական մեկնաբանություն չի տարածել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ